Տարեկան հաշվետվություն

Այս տարին անցավ գիտելիքներով լեցուն։ Մասնակցեցի շատ ճամփորդությունների և հմտացա իմ մասնագիտության մեջ։ Այս նյութում ցանկանում եմ ամփոփել իմ տարին Սեբաստացիում։

Տարին հետաքրքիր էր հատկապես ճամփորդություններով։ Մենք, օրինակ, բարձրացել ենք Արագած հենց սեպտեմբերի մեկին։ Նաև գնացել եմ Արատես եռօրյա ճամփորդության իմ ընկերների հետ։ Շատ տպավորված եմ այդ ճամփորդությամբ, քանի որ Արատեսը Հայաստանի ամենասիրուն ու հետաքրքիր տեղերից է։ Վերջերս գնացինք նաև Արմաղան՝ բարձրունք հաղթահարելու։ Ձմեռային ճամբարի ընթացքում մասնակցել եմ նաև դեպի Լեռնանիստ ճամփորդությանը։ Շատ հետաքրքիր ճամփորդության մասնակցեցի նաև վերջերս, երբ զբոսաշրջության բաժնի ուսանողների հետ գնացինք ռաֆթինգի Երևանյան լճում։ Շատ կուզենայի ավելի հաճախ գնալ ճամփորդությունների, հատկապես Արատես։

Շատ օգտակար էին նաև այս տարվա դասերը։ Հատկապես հետաքրքիր էին ձեռներեցության դասերը, երբ մենք սովորեցինք բիզնես պլան գրել ու կազմեցինք մեր սեփական բիզնես պլանները։

Ընկեր Լենայի հետ վեբ դիզայնի դասերը նույնպես շատ հետաքրքիր են ու արդյունավետ։ Մենք, օրինակ, սովորեցինք պոստեր սարքել, նաև սովորեցինք լոգո սարքել։

Տարվա ընթացքում արել ենք նաև անհատական նախագծեր տարբեր առարկաներից՝ հայերենից, անգլերենից ու ռուսերենից։ Անհատական նախագծերն ինձ շատ օգնեցին, քանի որ սովորեցի ինքնուրույն աշխատել ու ինքս ընտրել, թե ինչ թեմայով եմ ուզում անհատական նախագիծ անել։

Ռուսերենի անհատական նախագիծը՝

Անգլերենի իմ անհատական նախագիծը ոսկերչության մասին էր՝

Ստորև կտեղադրեմ բաժիններիս հղումները՝ աշխատանքիս ավելի մանրամասն ծանոթանալու համար։

Որպես ամփոփում ուզում եմ ասել, որ տարին շատ հետաքրքիր էր ու գիտելիքներով լի։ Շնորհակալ եմ։

Հունվար ամսվա հաշվետվությունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *