Իմ մասին

Ես Արման Ենոքյանն եմ,16 տարեկան։ Ավարտել եմ Գրիգոր Նարեկացու անվան 137 հիմնական դպրոցում, հետագայում ուսումս շարունակել եմ ԵՊՏՔ քոլեջում, որտեղ սովորել եմ 1 տարի, այնուհետև ընդունվել եմ Մխիթար Սեբաստացու կրթահամիլիրի Քոլեջ։ Ընտրել եմ վեբ-դիզայն մասնագիտությունը։ 6 տարեկանից սկսել եմ զբաղվել սպորտով՝ ակրոբատիկայով, 2011 թվին մասնակցել եմ Երևանի առաջնությանը, լինելով ամենափոքր մասնակիցը գրավել եմ առաջին տեղը։ 9 տարեկանում Գյումրում մասնակցել եմ Հայաստանի առաջնությանը, որտեղ գրավել եմ 3-րդ տեղը։ Իսկ 10 տարեկանում գնացել եմ ջրացատկի, որտեղ էլ Հայաստանի չեմպիոն եմ եղել։ 12 տարեկանում կատարել եմ այնպիսի ջրացատկ, որ իմ հասակակիցների մեջ եղել եմ առաջինը։ Ազատ ժամանակ սիրում եմ մտածել կյանքի մասին։ Հավանաբար այսքանը կցանկանամ պատմել իմ մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *