ՀՀ հարկեր և տուրքեր

Որո՞նք են բիզնեսի կողմից վճարվող հարկերը։

  1. Ավելացված արժեքի հարկ. հարկվում է ապրանքի վաճառքի կամ վարձակալության կամ ծառայության մատուցման շնորհիվ ստացված գումարից։ օր՝. ԱԱՀ-ն կազմում է 20%։ Այդ հարկը վճարվում և հաշվարկվում է ամսեկան կարգով։
  2. Շահութահարկ. շահութահարկը վճարվում է բիզնեսի համախառն եկամուտից։ Այն կազմում է ևս 20%։ Վճարվում է եռամսյակային։
  3. Ակցիզային հարկ. Ակցիզային հարկով հարկվում են հետևյալ բիզնեսները՝ ալկոհոլային արտադրանք, ծխախոտի արտադրանք, քսայուղեր, բենզին, խաղատներ, դիզելային վառելիք և բնական գազ։ Ակցիզային հարկը կազմում է 3.5% և վճարվում է ամսեկան կտրվածքով։
  4. Շրջանառության հարկ. Հաշվարկվում է միկրո-ձեռներեցների շրջանառության համար, որը չի գերազանցում տարեկան 58.35մնլ դրամը, այս դեպքում գործարարն ազատված է ԱԱՀ-ի վճարումից։ Շրջանառության հարկ վճարողները չեն կարող համարվել արտոնագրային վճար կատարող գործարարներ, ակցիզային հարկ վճարողները, բանկերը, վարկային կազմակերպությունները, արժեթղթի շուկաները, ներդրումային ֆոնդերը, նաև այն գործարարները, որոնց կապիտալի 20%-ը և ավելին պատկանում է այլ կազմակերպությանը։ Շրջանառության հարկ վճարողը դադարում է այդպիսին համարվել, եթե նրա սույն տարվա շրջանառությունը կգերազանցի 58.35 մլն դրամը կամ ընթացիկ տարում գործունեությունը պարտավորեցնում է վճարել ԱԱՀ։
  5. Սոցիալական վճար. Վճարվում է յուրաքանչյուր աշխատողի համար՝ աշխատավարձի մինչև 10%-ի չափով և ուղղված է կենսաթողակային ֆոնդի հաշվին։
  6. Դրոշմանիշային հարկ. Վճարվում է ՀՀ յուրաքանչյուր գործարարի կողմից։ Այն ուղղված է զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. յուրաքանչյուր աշխատավարձից՝ ամսեկան 1000 դրամ, իսկ ձեռնարկատերերից՝ 1500-15000 դրամ կախված շրջանառությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *